Թուրքիայում կորոնավիրուսի մուտացիաների հայտնաբերման թեստ է մշակվել
Իզմիրի համալսարանի գիտնականները թեստ են մշակել, որը 3 ժամում հայտնաբերում է կորոնավիրուսի մուտացիաները: Այս մասին գրում է «Միլլիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ կորոնավիրուսի գեների հաջորդականությունները վերլուծվում են`օգտագործելով հատուկ ծրագրային ապահովման հիման վրա մշակված ախտորոշիչ հավաքածու:
«ՊՇՌ թեստի արդյունքների գնահատմամբ պարզ է դառնում` հիվանդից վերցված նմուշը հարավաֆրիկյան, բրազիլական, բրիտանական շտամ է, թե նախնական տարբերակ»,-տեղեկացրել է Իզմիրի տնտեսագիտական համալսարանի դոցենտ, կենսաբժշկական ինժեներիայի ամբիոնի վարիչի տեղակալ Օսման Դոլուջան:
Նշվում է, որ արդյունքը ստանալու համար կպահանջվի 3 ժամ: Կորոնավիրուսի շտամերը հաջողությամբ հայտնաբերվել են անցած ամիս անցկացված առաջին փորձի ընթացքում: