Հնդկական կենդանաբանական այգում 8 առյուծ վարակվել է կորոնավիրուսով
Հնդկաստանում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել վայրի կենդանիների մոտ. հիվանդությունը հայտնաբերվել է 8 առյուծի մոտ ՝ երկրի հարավում գտնվող Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի կենդանաբանական այգում: Այս մասին տեղեկացնում է Times of India պարբերականը:
«Նյու Յորքի Բրոնքսի կենդանաբանական այգուց հետո, երբ անցյալ տարվա ապրիլին այնտեղ 8 վագրի և առյուծի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, վայրի կենդանիների մոտ նման դեպքեր ոչ մի տեղ չեն գրանցվել: Այնուամենայնիվ, Հոնկոնգում վիրուսը հայտնաբերվել է շների և կատուների մոտ»,- ասել է վայրի բնության հետազոտությունների կենտրոնի ղեկավար Շիրիշ Ուպադյեն:
Ապրիլի վերջին այգում աշխատող անասնաբույժներն առյուծների մոտ նկատել են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ախորժակի կորուստ, քթից արտահոսք և հազ: Սաֆարի գոտում, որի մակերեսը ավելի քան 160 քմ է, բնակվում է մոտ 10 տարեկան 12 առյուծ: Հետազոտության համաձայն, 4-ական արու և էգ առյուծների թեստերը դրական են եղել: