Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ
Այսօր` մայիսի 4-ին, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով:
Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս կորոնավիրուսի դեմ պատվաստվել է:
«Սիրելի քաղաքացիներ,
Պատվաստվեք և այդկերպ կանխեք վարակի հետագա տարածումը»,-գրել է իր Facebook-ի էջում Արմեն Գրիգորյանը։