Հայանիստ գյուղի դպրոցը տանիք չունի, նույնիսկ դրսում են դաս անում․ եթե Կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ամիսներ անց դպրոցը կվերածվի ավերակների. Shamshyan.com
Արդեն 20 օրից ավելի է, ինչ Արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտները դասապրոցեսն անցկացնում դպրոցում, որը տանիք չունի, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկվել է։ Դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանն ասել է, որ իրենց միակ սփոփանքը նա էր, որ տուժածներ չեղան, բայց դպրոցը միլիոնների վնաս է կրել։ «Հաջորդ օրն անձրևն իր սև գործն արեց. 3-րդ հարկից ստիպված իջել ենք մյուս հարկեր և դասապրոցեսները չխաթարելու նպատակով նույնիսկ դրսում ենք դասերն անցկացնում։ Մինչ այդ, սակայն, 3 օր հեռավար անցկացրեցինք, սակայն նպատակահարմար գտանք՝ ավելի լավ է դրսում, քան հեռավար»,– ասել է նա։
Տնօրենը նաև տեղեկացրել է, որ դիմել են մարզպետարան, ապա՝ Կառավարություն։ «Վստահ ենք, որ Կառավարությունը կարճ ժամանակում կֆինանսավորի դպրոցի ոչ միայն տանիքի, այլև ողջ շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Դպրոցն ունի 300-ից ավելի աշակերտ, անգամ հարակից գյուղերից ու Երևանից են այստեղ աշակերտներ ընդունվել»,– ասել է տնօրենը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։