Կանադայում առաջարկվում է Johnson&Johnson պատվաստանյութով պատվաստել 30-ից բարձր տարիքի մարդկանց. RT
Իմունականխարգելման կանադական ազգային խորհրդատվական կոմիտեն խորհուրդ է տվել Johnson&Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութերն օգտագործել 30 տարեկանից բարձր մարդկանց պատվաստելու համար: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով կազմակերպության հաղորդագրությանը:
Նշվում է, որ մարդիկ չպետք է ունենան դեղամիջոցի հակացուցումներ:
Ավելի վաղ ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական տեսչությունը և Հիվանդությունների վերահսկման և տարածման կենտրոնը վերացրել էին Johnson&Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութերի օգտագործման սահմանափակումները: