Դանիան հրաժարվել է Johnson & Johnson-ի պատվաստանյութից
Դանիայի իշխանությունները որոշել են հրաժարվել Johnson & Johnson-ի պատվաստանյութի օգտագործումից։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասվում է թագավորության առողջապահության վարչության հաղորդագրության մեջ:
«Իշխանությունները կարծում են, որ պատվաստանյութի օգուտները չեն գերազանցում թրոմբների առաջացման ռիսկերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կանադան նույնպես դադարեցրել է Johnson & Johnson-ի պատվաստանյութի կիրառումը:
Ավելի վաղ Դանիայի իշխանությունները հրաժարվել էին AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումից։