Չինաստանի բնակիչը վաճառել է որդուն և մեկնել ճանապարհորդելու
Չինաստանի Սե անունով բնակիչը վաճառել է իր երկու տարեկան որդուն և մեկնել ճանապարհորդության:
Ինչպես հայտնում է South China Morning Star-ը, որդու խնամակալությունը ստացած տղամարդն անընդհատ վիճել է իր նոր կնոջ հետ: Այդ պատճառով անհաջող հայրը որոշել է ազատվել որդուց: Նա երեխային 158 000 յուանով (24 400 դոլար) վաճառել է մի անզավակ զույգի եւ կնոջ հետ գնացել ճանապարհորդելու:
Սեի ազգականները ոստիկանություն են դիմել այն բանից հետո, երբ նկատել են երեխայի անհետանալը։ Հանցագործը բերման է ենթարկվել: