Իրաքում ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից մեկը
Իրաքի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմի մեջ մտնող միավորումներից մեկի պարագլխին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ձերբակալված Աբու Ալի ալ Ջամիլին երկար ժամանակ հետախուզման մեջ է գտնվել, նրան մեղադրում էին ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
Նա մեծ դերակատարում է ունեցել ԻՊ զինված ջոկատների կազմավորման գործում:
Իրաքի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ալ Ջամիլին արդեն խոստովանել է մի քանի տասնյակ ահաբեկչություններ կազմակերպելու փաստը, այդ թվում և՝ իրավապահների դեմ: