«Կասկածում եմ, որ Ուկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի. Ուկրաինան մանրադրամ է, որը կօգտագործեն, քանի դեռ ռեսուրս կա». Դոնեցկի ղեկավար
Դոնեցկի ազգային ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը կասկած է հայտնել, որ Ուկրաինայի պատճառով կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել: Այս մասին նա հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
«Չի կարելի փակուղի անվանել մշտապես ներկա իրավիճակը, այն մի օր պետք է ավարտվի: Կտեսնենք` ինչպես: Ես շատ լուրջ կասկած ունեմ այն հարցով, որ Ուկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի»,- ասել է Պուշիլինը:
Դոնեցկի ղեկավարը կարծում է, որ Ուկրաինան մանրադրամ է, այդ իսկ պատճառով այն կօգտագործեն այնքան ժամանակ, քանի դեռ կա ռեսուրս:
Պուշիլինն ավելի վաղ պատրաստականություն էր հայտնել հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Վերջինս ընդգծել է, որ Դոնեցկը բաց է երկխոսության համար և հետաքրքրված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ:
Պուշիլինի կարծիքով` վերջին ամիսներին տիրող իրավիճակը ցույց է տվել տարածաշրջանում հակամարտության «լիամասշտաբ էսկալացիայի» հավանականությունը:
Կիևը մերժել է Դոնբասի հանրապետություններից որևէ մեկի ղեկավարի հետ հանդիպման հավանականությունը:
Հիշեցնենք, որ իրավիճակը Դոնաբասում սրվել է մարտից: Լուգանսկի և Դոնեցկի ներկայացուցիչներն ու Կիևը միմյանց են մեղադրում լարվածությունը սրելու համար: