Bloomberg-ը ներկայացրել է «Քովիդ-19»-ին լավագույնս դիմագրավող երկրների ցանկը
Հարավային Կորեան ընդգրկվել է կորոնավիրուսի պայմաններում բնակվելու համար լավագույն երկրների ցանկում: Այս մասին գրում է Bloomberg-ը` ներկայացնելով փորձագետների կարծիքները:
Ապրիլի 26-ին ներկայացված տվյալների համաձայն` վարկանշային ցանկի առաջատար տասնյակն ունի հետևյալ դասավորվածությունը` Սինգապուր, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Իսրայել, Թայվան, Ճապոնիա, ԱՄԷ, Ֆինլանդիա, Հոնկոնգ, Վիետնամ:
Գերտերություններից Չինաստանը հայտնվել է «Քովիդ-19»-ին լավագույնս դիմագրավող երկրների 12-րդ տեղում, ԱՄՆ-ն`17-րդ, Ռուսաստանը` 22-րդ: Ցանկում ներառվել են նաև Սաուդյան Արաբիան, Դանիան, Նորվեգիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Մալայզիան:
Հայտնի է, որ վարկանշային ցանկում, ընդհանուր առմամբ, ընդգրկվել է 53 երկիր: ԱՊՀ երկրները ներկայացված չեն:
Կորոնավիրուսի նկատմամբ դիմակայության վարկանշային ցանկը կազմելիս տվյալների լայն շրջանակ է հաշվի առնվել, մասնավորապես, թե որքան արդյունավետ են պայքարում վիրուսի տարածման դեմ, ինչ մակարդակի են հասել սոցիալական և տնտեսական խախտումները, մահացության ցուցանիշը, պատվաստանյութի հասանելիությունը: