Մեծ Բրիտանիայում 12-ամյա աղջիկը դատի է տվել դպրոցին պարտադիր դիմակ կրելու պահանջի համար
Մեծ Բրիտանիայում 12-ամյա աղջիկը դատի է տվել իր դպրոցին դիմակ կրելու քաղաքականության համար, հայտնում է բրիտանական Daily Star պարբերականը։
Մեծ Բրիտանիայի Հարավային Յորքշիրի Շեֆիլդ քաղաքի ուսումնական հաստատություններից մեկի կանոնները վրդովվեցրել են 12-ամյա աշակերտուհուն, որը պնդում է, որ դասի ընթացքում դիմակ կրել խորհուրդ չի տրվում։ Նա նշել է, որ դիմակ կրելը վնասում է աշակերտների մտավոր և ֆիզիկական առողջությունը։
«Դպրոցի քաղաքականությունը ռիսկի է ենթարկում երեխաներին՝ լուրջ վնաս հասցնելով իրենց ֆիզիկական և հոգեկան առողջությանը», - դատարանում ասել է Tapton Academy School Trust ընկերության կողմից կառավարվող Շեֆիլդի դպրոցի աշակերտուհին:
Աշակերտուհու պնդմանն ի պատասխան՝ դպրոցի ներկայացուցիչը ասել է, որ, հաստատության քաղաքականության համաձայն, խորհուրդ է տրվում պաշտպանիչ դիմակ կրել, սակայն չի պարտադրվում։
Քեմբրիջի համալսարանում կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ չնայած պաշտպանիչ դիմակ կրելն չի դադարեցնի համավարակը, դա ամենապարզ և ամենահեշտ բանն է, ինչը մարդկանց մեծ մասը կարող է անել՝ տարածումը նվազեցնելու նպատակով:
Հայտնի է, որ 2020 թվականի օգոստոսից ի վեր հիվանդացել է դպրոցի 120 ուսուցիչ։