Մեծ Բրիտանիայում երկու մարդու են ձերբակալել Վինձորի թագավորական նստավայր ներխուժելու համար
Բրիտանական իրավապահ մարմինների աշխատակիցները երկու մարդու են ձերբակալել, որոնք ներխուժել էին Վինձորի թագավորական նստավայրի տարածք, որտեղ ներկա պահին բնակվում է Էլիզաբեթ II թագուհին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տարածքային բաժանմունքի հաղորդագրությունը, միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին:
«29-ամյա մի կին և 31-ամյա մի տղամարդ, երկուսն էլ Լոնդոնից, ձերբակալվել են փակ տարածքում հայտնվելու կասկածանքով: Շարունակվող հետաքննության շրջանակում նրանց ազատ են արձակել»,- ասվում է ոստիկանական հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կասկածյալներին նկատել են Վինձորյան մեծ այգու տարածքում, որը գտնվում թագուհու որդու՝ արքայազն Էնդրյուի բնակավայրի մոտակայքում:
Ինչպես հաղորդվում է, սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է վերջին շաբաթներին, երբ փորձ է արվում ներխուժել կալվածքի մասնավոր տարածք: