Երեք իսրայելցի է տուժել կիրակի հրաձգության հետևանքով, որը կազմակերպվել էր անհայտ անձանց կողմից Հորդանան գետի Արևմտյան ափին
Երեք իսրայելցի է տուժել կիրակի հրաձգության հետևանքով, որը կազմակերպվել էր անհայտ անձանց կողմից Հորդանան գետի Արևմտյան ափին Տափուախ խաչմերուկի ավտոբուսային կանգառում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լրատվականի տվյալներով՝ երկու տուժածի վիճակը գնահատվում է ծանր, երրորդը ստացել է թեթեւ վնասվածք: Հարձակվածներին հաջողվել է փախուստի դիմել, նրանք որոնվում են:
Կիրակի ավելի վաղ իսրայելցի զինվորները կրակ են բացել իրենց վրա դանակով հարձակված պաղեստինցու ուղղությամբ Արեւմտյան ափին՝ Բեթղեհեմից հարավ՝ Գուշ Էցիոն խաչմերուկին: Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակվածը ստացել է հրազենային վիրավորում ոտքի շրջանում եւ հոսպիտալացվել: Այդ միջադեպի ընթացքում Իսրայելի կողմից տուժածներ չեն եղել, նշել են բանակային մամուլի ծառայությունից: