ԵՄ-ում առաջարկում են օգտագործել կոյուղաջրերը՝ որպես կորոնավիրուսի տարածման մասին տեղեկատվության աղբյուր
Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ-ին ստուգել կոյուղաջրերում կորոնավիրուսի առկայությունը՝ որպես համավարակի դեմ պայքարում վաղ կանխարգելման համակարգ, գրում է DW-ը:
«Կոյուղաջրերի մոնիթորինգը կարող է լինել վիրուսի տարածման եւ դրա տարատեսակների մասին տեղեկատվության մատչելի, արագ եւ հուսալի աղբյուր»,-հայտարարել է շրջակա միջավայրի հարցերով եվրահանձնակատար Վիրգինիյուս Սինկյավիչյուսը:
Եվրամիության անդամ երկրները պետք է հնարավորինս արագ ստեղծեն կոյուղաջրերի մոնիթորինգի արդյունավետ համակարգեր առավելագույնը վեց ամսվա ընթացքում: Ապագայում ԵՄ քաղաքներում եւ բնակավայրերում պետք է շաբաթական երկու նմուշառում կատարեն: «Եթե վիրուսը չհայտնաբերվի կոյուղաջրերում, դա կարող է վկայել, որ ուսումնասիրվող տարածքները գտնվում են ցածր ռիսկի մակարդակում»,-ասել է Սինկյավիչյուսը: