Ստոկհոլմում ոստիկանությունը ցրել է համավարակով պայմանավորված սահմանափակումների դեմ բողոքի ցույցը
Ստոկհոլմի իրավապահ մարմինները շաբաթ ցրել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների դեմ բողոքի չարտոնագրված ցույցի մասնակիցներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության հաղորդագրությանը:
«Ոստիկանությունից հայտնել են, որ ակցիային թույլատրված 8 անձինց ավելի շատ մարդիկ են ներկա եղել: Ոստիկանները խոսել են ակցիայի կազմակերպիչների հետ, սակայն նրանց զրույցը հաջողություն չի ունեցել, որից հետո ոստիկանությունը որոշել է ցրել ցույցը:
Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած ակցիային, ընդհանուր առմամբ, մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Ցույցի կազմակերպիչները կարծում են, որ սահմանափակումները, որոնք ընդունվել են վարակի տարածման դեմ պայքարի շրջանակներում, սահմանափակում են մարդու ազատության իրավունքները և խախտում քաղաքացիների իրավունքները:
Ստոկհոլմում նմանատիպ խոշորածավալ ակցիաներ տեղի էին ունեցել նաև մարտի 6-ին և 20-ին: Երկրի բնակիչներին խորհուրդ է տրվել չօգտվել հասարակական տրանսպորտային միջոցներից, խուսափել առանց անհրաժեշտության թանգարաններ, առևտրի կենտրոններ, գրադարաններ, մարզասրահներ այցելելուց:
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը Շվեդիայում հասել է 973 604-ի, մահացածներինը՝ 14 048-ի: