Քաղաքապետարանը մերժել է գումար տրամադրել Ջազի հայկական ասոցիացիային. Կամո Մովսեսյանի ասուլիսը (Տեսանյութ)
Քաղաքապետարանը մերժել է գումար տրամադրել Ջազի հայկական ասոցիացիային, որը նախատեսվում էր 10-րդ անգամ Հայաստանում անցկացնել Ջազի միջազգային օրը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը:
Նա անդրադարձավ տեղի ունեցածին՝ նշելով, որ իրենց ասոցիացիան այս տարվա փետրվարին նամակով դիմել է Երեւանի քաղաքապետարան, եւ ստացել բանավոր պատասխան, որ նպատակահարմար չեն գտնում այս տարի նման բան կազմակերպել:
«Մեզ բանավոր առաջարկում են այդ միջոցառումը կազմակերպել այլ ֆորմատով: Առաջարկում են այն չկազմակերպել Կասկադում, այլ կազմակերպել թանգարաններում: Գյումրիում մեր ասոցիացիայի ներկայացուցիչ Մկրտիչ Մանուկյանը դա շատ գեղեցիկ ու բովանդակալից իրականացնում է Գյումրիի 4 թանգարաններում: Մենք գնում ենք, բոլոր թանգարանների հետ պայմանավորվում ենք, խոսում ենք, անցնում է որոշ ժամանակ, Երեւանի քաղաքապետարանից բանավոր գալիս է հրահանգ, որ այս տարի չենք ուզում կազմակերպել անգամ այդ ֆորմատով: Ես հանդիպում եմ քաղաքապետի խորհրդականի հետ, ներկայացնում եմ խնդիրը, որ այս տարի փառատոնը հոբելյանական է, ամբողջ աշխարհում այս օրը նշվում է եւ սխալ կլինի, որ Երեւանը չնշի:
Տեսնելով, որ ժամանակ չի մնացել, ես ասում եմ՝ եկեք հրաժարվենք ֆրանսահայ երաժիշտ Անդրե Մանուկյանի այցից: Դրանից հետո քաղաքապետարանն արդեն 4-րդ անգամ մեզ բանավոր կերպով ասում է շատ լավ, կազմակիերպում ենք Ջազի միջազգային օրը, բայց էլի այլ ֆորմատով: Առաջարկում են դա կազմակերպել Սիրահարների այգում: Նաեւ նշում են, որ դրա համար կտրամադրեն 15 մլն դրամ:
Մենք այցելում ենք այգի, 4 տեղ բեմ ենք նախատեսում:
Ացնում է որոշ ժամանակ, իմանում եմ, որ խդնիրներ է առաջացել մեր կողմից ներկայացրած ֆայլի հետ կապված եւ չեղարկում են օրը: Քաղաքապետի մամուլի խոսնակին եմ հանդիպում, ասում է, որ հետպատերազմյան վիճակ է, կորոնավիրուսի խնդիրներ, գումարի խնդիրներ կան»,-ասաց նա:
Կամո Մովսիսյանի խոսքով, ինքը հարց է ուղղել, թե ինչու է այդ դեպքում խտրականություն դրվել Թատրոնի միջազգային օրվա եւ Ջազի միջազգային օրվա միջեւ, քանի որ Թատրոնի միջազգային օրը նշվել է Երեւանում որոշ ժամանակ առաջ՝ տարադրելով 45 մլն դրամ:
Ըստ Մոսվսիսյանի, Հակոբ Կարապետյանը նաեւ տեղեկացրել է, որ Ջազի միջազգային օրը Երեւան քաղաքի միջոցառումների ցանկից հանված է, սակայն այս տարվա բյուջետային ուղերձում միջոցառումների շարքում նշված է նաեւ Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին:
«Իսկ արդեն ապրիլի 30-ին ասոցիացիան ստանում է քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը, որտեղ նշված է. «Համերգի կազմակերպման վերաբերյալ Ջազի հակյակակն ասոցիացիա ՀԿ-ի ֆինանսական հաշվարկը ողջամիտ կասկած է հարուցել ներկայացված ծախսերի ուռճացված լինելու առումով, ինչի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումն իրականացնում է քննություն»:
Այնուհետեւ Կամո Մովսիսյանն ասաց. «Հարգելի քաղաքապետարանի աշխատակիցներ ես ձեզ տալիս եմ երեք օր, որպեսզի դուք օֆիցիալ հրապարակեք կամ ներկայացնեք Ջազի հայկական ասոցիացիայի կողմից ներկայացված ֆինանսական հաշվարկը, որտեղ կլինի կնիք եւ ստորագրություն: Եթե եռօրյա ժամկետում չներկայացնի դա այդ հերյուրանքի համար, մենք դիմելու ենք դատարան մեր անունը պախարակելու փորձի համար: Ես դա խոստանում եմ»: