Աշխարհում ամենահայտնի եւ ամենաթանկ դրոշմանիշը վաճառքի է հանվել
1856 թվականի բրիտանական գաղութային դրոշմանիշը, որը պատկանել է էքսցենտրիկ միլիոնատիրոջ, ով դատապարտվել էր Ջոն դյու Պոնի սպանության համար, հունիսի 8-ին վաճառքի կհանվի Sotheby’s աճուրդի տանը:
Ինչպես ակնկալվում է, այն կվաճառվի 15 մլն դոլարով:
«Սա այն դրոշմանիշն է, որի մասին ամեն ֆիլատելիստ եւ կոլեկցիոներ լսել է կամ տեսել է պատկերազարդումը»,-ասել է ֆիլատելիստ Դեւիդ Բիչը: