Հունաստանում տղամարդը հին արտեֆակտներն իր տանը թաքցնելու համար ձերբակալվել է
Հունական Կալիմնոսում տեղի ունեցած պեղումների ընթացքում հայտնաբերվել են ուշ հռոմեական ժամանակաշրջանի կավաման, բյուզանդական ժամանակաշրջանի կավե անոթ և հելենիստական ժամանակաշրջանի կավամանի մի հատված, հայտնում է Greek City Times-ը և հավելում, որ գտածոները պետությանը չհանձնելու համար մի տղամարդ է ձերբակալվել:
Հունաստանի ոստիկանությունն ահազանգից հետո իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է հին հունական արտեֆակտներ, որոնք «Հնաոճ իրերի պաշտպանության մասին» օրենքի դրույթների համաձայն առգրավվել են՝ Դոդեկանեսի ծովային հնագիտության հունական գործակալությանը հանձնվելու նպատակով:
Նշվում է, որ հին արտեֆակտներն իր բնակության վայրում պահելու համար տարածքի սեփականատերը ձերբակալվել է․ նրա գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան։