Հայաստանը հայաթափած, մարդկային և վերարտադրողական ներուժը ոչնչացրած ուժերը փորձում են ետ վերադառնալ կիսատ մնացածն ավարտելու համար
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արտակ Մարկոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Փաստացի Հայաստանը հայաթափած, մարդկային և վերարտադրողական ներուժը ոչնչացրած ուժերը փորձում են ետ վերադառնալ կիսատ մնացածն ավարտելու համար։ Կարծում եմ ցանկացած ընտրող պետք պետք է իր հիշողության մեջ պահի այս արտագաղթի ցուցանիշները.
1998֊2008 թթ. Հայաստանից հեռացել է 251000 ՀՀ քաղաքացի
2008֊2017թթ. 269000 ՀՀ քաղաքացի։
Սա միայն թվեր չեն, սա մեր կորսված զարգացման պոտենցիալն է, որ ներկայումս բարելավում է այլ երկրների ժողովրդագրական և տնտեսական ցուցանիշները։