Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ...

Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիների հարցը լուծելու համար՝ հավանական սցենարների սեղանի վրա կա նվազագույնը 3-4 տարբերակ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

«Դու ինձ, ես՝ քեզ» աշխատանքային սկզբունքը քաղաքականության մեջ կիրառվող, ընդունելի գործիք է և տարածված: Միջպետական հարաբերությունների դեպքում՝ առավել ևս: Օրինակ՝ Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիների հարցը լուծելու համար՝ հավանական սցենարների սեղանի վրա կա նվազագույնը 3-4 տարբերակ: Այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

«Առաջինն այն է, երբ ունես ուժեղ իշխանություն, որը ռազմական գործողություններում հաջողություն գրանցելուց հետո՝ պատերազմը կարող է տեղափոխել բանակցային ռաունդներ և փորձել հաղթանակն ամրագրել այդտեղ: Սա, Հայաստանի գործող իշխանության դեպքում՝ բացառեցինք: Երկրորդ տարբերակն այն է, որ կարողանանք համոզել՝ նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության համահեղինակ Ռուսաստանին, որպեսզի փորձի լուծել այդ հարցը: Եթե մենք նման բան անենք, իսկ ես վստահ եմ, որ մեր երկրի անճարակ իշխանությունը մի քանի փորձ այդ հարցում հաստա՛տ արել է և արդյունքի չի հասել, ուրեմն Մոսկվայի կեցվածքն ունի նվազագույնը 5 դրդապատճառ՝ առաջին՝ Հայաստանի իշխանությունը վստահություն չի ներշնչում, 2-րդ՝ այսպես թե այնպես՝ Փաշինյանն իշխանությունում մնալու համար պիտի փորձի սիրաշահել Մոսկվային, 3-րդ՝ Ռուսաստանն ու Թուրքիան դեռ հաշվարկներ ունեն այս տարածաշրջանում, 4-րդ՝ Ռուսաստանը եթե դիմեց Ադրբեջանին ու փորձեց ճնշում իրականացնել, Ալիևն այդ խոսակցությունը կարող է տեղափոխել Պուտին-Էրդողան պայմանավորվածությունների դաշտ և ասել՝ դիցուք՝ մեծ եղբոր՝ Թուրքիայի կարծի՛քը պետք է լսեմ և 5-րդ՝ Ռուսաստանը կարող է ընդառաջել, եթե Հայաստանը նրան վստահի ամենավերջին կռվանը՝ Սյունիքի անվտանգությունը»,-ասել է նա:

Գասպարյանը նշել ՝, որ վերջին սցենարը կոնսենսուսային կլինի նշածս բոլոր դերակատարների համար՝ բացի մեկից՝ մեր բնական դաշնակից Իրանից, որի դիրքորոշումն այս հարցում ակնհայտ է և որը բազմիցս լուրջ մեսիջներ է ուղարկել Երևանին, Մոսկվային, Անկարային ու Բաքվին, որ կտրականապես դեմ է միջանցքի գործարկմանը միջազգայնորեն ընդունված սահմանների փոփոխության կամ ռեգիոնում աշխարհաքաղաքական դիսբալանսի հաշվին:

«Իրանից եկող այս մեսիջն իր հետ, կհիշեք, Երևան բերեց մեր հարևան պետության Արտգործնախարար Զարիֆը, ավելին՝ այս մոտեցումն Իրանում հնչել է՝ տարածաշրջանային այս հսկա ուժի ամենաբարձր մակարդակով՝ Այաթոլլահի, Իսլամական հանրապետության գերագույն հոգևորականի շուրթերից…ուզում եմ սա ընդգծել, քանի որ Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթ կոչեցյալը՝ ջորու համառությամբ՝ այդպես էլ չի ուզում հասկանալ, որ ռեգիոնալ այս մեծ խաղում անպայման պետք է հաշվի առնի Իրանի գործոնը, բանագնացներ ուղարկի Թեհրան և փորձի կյանքի կոչել անվտանգային համատեղ օրակարգը: Մենք Իրանի հետ պիտի նորից գրենք ուժեղ ու ռազմավարական հարաբերությունների պատմությունը, քանի որ մենք ու իրանցիք՝ այս տարածաշրջանում առնվազն 5 հազար տարի ապրում ենք միասին և այսրոպեական շահերով չէ՛ պայմանավորված մեր քաղաքական ու ռազմավարական օրակարգը: Ինչու՞ եմ սա ընդգծում, որովհետև գործող իշխանությունն ասում է, որ այլընտրանք չկա և Մեղրիով կամ Սյունիքով միջանցքի հարցը՝ այսպես թե այնպես պիտի լուծվի»-ասել է նա:

Աբրահամ Գասպարյանն ընդգծել է՝ Իրանի նման պետության խոսքը բանի տեղ չդնել նշանակում է զրկվել ռազմաքաղաքական երկխոսության մեծ հնարավորությունից, որը մեզ համար կբացի լայն դռներ:

«Պետական գործից, հետախուզությունից, անվտանգությունից, դիվանագիտությունից գլուխ հանող մարդը շատ էլ լավ հասկանում է, որ գեոպոլիտիկ այս խճանկարում ինչե՜ր կարող ենք քաղել մեր պետության օգտին, եթե իհարկե՝ ճիշտ աշխատենք, ճիշտ մակարդակով աշխատենք Իրանի հետ: Պարզ ասեմ՝ Իրանի ակադեմիական ու քաղաքագիտական տարբեր շրջանակներից այս մեսիջները գալիս են, Փաշինյանի իշխանությունը քնած է հայտնի կենդանու ականջում: Իրանի հյուսիսում գեոռազմավարական իրադրության փոփոխությունն աշխատելու է ի վնաս Հայաստանի և ի շահ թուրք-ադրբեջանական տանդեմի: Ռուսաստանն այստեղ հսկող ոստիկանի դերու՛մ է լինելու, որ եթե թուրքերն իրենց հանկարծ խելոք չպահեն Բոսֆորում, Դարդանելում, Միջերկրական ծովում, Ղրիմի սահմաններին կամ Սիրիայում՝ փակի Սյունիքով նրանց շարժի հնարավորությունը: Սյունիքը նաև լավ մահակ է Իրանի գլխին, որպեսզի Թեհրանը շատ չկարողանա ընդլայնել սուվերեն ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Ինչևէ, սա մեծ խաղ է, որտեղ պետք է լավ հաշվարկել և առավելագույնս շահեկան դուրս գալ»,-ասել է նա:

Գասպարյանը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ Չինաստանն արդեն եկել է Արաքսի ափ և մենք միջանցքի հարցը պիտի կարողանանք գործածել՝ նվազագույնը ոչ ի վնաս Հայաստանի ազգային ու պետական շահերի, նվազագույնը ոչ այդքան էժան:

«Այն ինչի մասին, որ խոսեցի՝ ռազմագերիների տունդարձի 2 տարբերակներն էին՝ առաջինը, երբ ունես ուժեղ իշխանություն, 2-րդը՝ երբ դիմում ես՝ պատերազմը դադարեցրած Մոսկվային: Կա նաև 3-րդ տարբերակը՝ երբ Ադրբեջանին ներքաշում ես Հայաստանի ներքին քաղաքական պրոցեսների մեջ: Մի՛ զարմացեք…արդյունքը դա՛ է: Դեռ փետրվարին, երբ փողոցում ընդդիմությունը ռեստարտ էր եղել ու հայ-հայ է հեռացնում էր Փաշինյանին իշխանությունից, բայց այդպես էլ չկարողացավ, վերլուծել ու հիմնավորել էի, թե ինչու և ինչպե՞ս է Փաշինյանը փորձում ուժեղացնել Թուրքիայի ու Բաքվի ազդեցության գործոնը Հայաստանում: Ալիևը ռազմագերիների մահակով իր անվտանգության հարցերն է լուծում. Մի օր Արցախում, երկու օր Սյունիքում տարածք, պուրակ, ճանապարհ ու տներ է կորզում հայկական կողմից: Քանի որ կապիտուլյացիա ստորագրած քաղաքական պատանին չկարողացավ ռազմագերիների խնդիրը լուծել, թուրքն օգտվեց առիթից և ամեն պատեհ-անպատեհ առիթի մեզնից զիջումներ է պահանջում: Ալիևի համար Փաշինյանն ամենաձեռնտու ղեկավարն է: Նրա նախընտրելի թեկնածուն, բնականաբար, Փաշինյանն է: Ալիևը կարող է հանգիստ ժեստ անել և նախընտրական շրջանում այդ խաղաթուղթը հաղթաթղթի՛ վերածի Փաշինյանի համար, ինչի դիմաց էլ կկարողանա լուծել Սյունիքի միջանցքի հարցը»,-նշել է նա:

Աբրահամ Գասպարյանի խոսքով՝, վերջին 6 ամսում՝ օր չկար, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները, զինվորականները, նրանց լոբբիստները՝ չխոսե՛ն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին: Այս երկու օր է դադարեցրե՛լ են քննարկումը:

«Հրաշալի պատահականությամբ՝ այդ մասին խոսում է նաև Հայաստանի՛ իշխանությունը…արդեն խրոխտ ձայնով, ինքնավստահ տոնայնությամբ ասում են, որ չկա նման խոսակցություն Ադրբեջանի հետ: Հնարավոր եմ համարում, որ կողմերը պայմանավորվել են՝ թայմ աութ վերցնել և Փաշինյանի հնարավոր վերարտադրումից հետո՝ խնդիրը լուծել, այսինքն՝ Սյունիքի միջանցքի հարցը լուծել, հընթացս էլ՝ մի քանի ռազմագերու խնդիր լուծել»,-եզրափակել է Գասպարյանը:

դիտվել է 133 անգամ
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan