Ճապոնիայում երիտասարդ մոդելին ձերբակալել են 77-ամյա միլիոնատեր ամուսնուն թույնի միջոցով սպանելու մեղադրանքով
Երիտասարդ ճապոնուհուն ձերբակալել են իր միլիոնատեր ամուսնուն սպանելու մեղադրանքով․ 25-ամյա մոդել Սակի Սուդոն մեղադրվում է 77-ամյա Կոսուկե Նոզակիին 2018 թվականին՝ իրենց ամուսնությունից երեք ամիս անց թունավորելու համար, հաղորդում է Japan Times-ը:
Թերթի հաղորդմամբ՝ Սուդոն մեծահարուստ ամուսնու մահից առաջ ճաշել է նրա հետ և թույն է լցրել վերջինիս խմիչքի մեջ։ Բացի այդ, ոստիկանության հաղորդմամբ՝ աղջիկը Նոզակիի մահից առաջ համացանցում թմրանյութերի մասին տեղեկություններ է փնտրել։
Ընդ որում, միլիոնատիրոջ մահից հետո Սուդոն ստացել է վերջինիս 12 մլն դոլար կարողությունից միայն մի մասը։
Նշվում է, որ միլիոնատերի կասկածելի մահը տարիներ շարունակ եղել է հանրության ուշադրության կենտրոնում և միայն երկու տարի անց՝ վերջերս, այդ գործով որպես մեղադրյալ ձերբակալվել է նրա կինը։