Աժ-ն 77 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախընտրական քարոզարշավի խոչընդոտումը քրեականացնող նախագիծը (տեսանյութ)
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ քվեարկեցին ներկա 77 պատգամավորները։
«Իմ քայլը»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, թե եղել են են առանձին առաջարկություններ, որոնք քննարկվել են, առարկություններ, գրավոր առաջարկներ չեն եղել։
Ըստ Քրեական օրենսգրքի փոփոխությունների՝ եթե քվեարկության խոչընդոտման հետևանքով տվյալ տեղամասում քվեարկության արդյունքները ճանաչվում են անվավեր, ապա խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության ենթարկել, քան այն դեպքերում, երբ ուղղակի տեղի է ունենում խոչընդոտում, բաց դա չի ազդում քվեարկության արդյունքների վրա:
Մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է, որ քարոզարշավի խոչընդոտումը քրեական պատասխանատվության ենթարկվի։
Մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է, որ քարոզարշավի խոչընդոտումը քրեական պատասխանատվության ենթարկվի։