Popular Mechanics ամսագիրը նշել է ԱՄՆ-ից հետո աշխարհում ամենահզոր ռազմածովային ուժերն ունեցող երկիրը
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերից հետո աշխարհում ամենահզոր նավատորմերն ունեցող երկրորդ երկիրը Չինաստանն է, հայտնում է ամերիկյան Popular Mechanics ամսագիրը:
Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի նավատորմի մասին է: Ամսագիրն ընդգծում է, որմեկ օրվա ընթացքում չինական նավատոորմն իր զինանոցը համալրել է 3 նոր նավով։
«Չինաստանը ներկայում ունի աշխարհում մեծությամբ երկրորդ նավատորմը՝ զիջելով միայն ԱՄՆ ռազմածովային ուժերին», - գրված է ամսագիրում:
Հրապարակման մեջ ասվում է նաև, որ ռազմածովային նավաշինության տեմպերի առումով ԱՄՆ-ն հետ է մնում Չինաստանից, որը 30 տարվա ընթացքում աղքատ առափնյա պահպանության ծառայությունից ստեղծել է աշխարհում 2-րդ ամենահզոր նավատորմը։
1980-ական թվականներին Ժողովրդական ազատագրական բանակի նավատորմը ունեցել է միայն մի քանի պարեկային նավ և մի քանի ռազմանավ, սակայն չինական տնտեսության աճի հետ համընթաց զարգացել է նաև երկրի նավատորմը։ Այսօր չինական նավատորմն ունի 350 նավ և սուզանավ, իսկ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ 293։
Հակառակ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ «ռազմական ուժերը վերակառուցելու» խոստմանը, 2021 թվականին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը շահագործման են հանձնելու ընդամենը յոթ նավ: