Ավելի քան 10 մլրդ դոլար. Samsung-ի հանգուցյալ ղեկավարի ընտանիքը ժառանգության ռեկորդային հարկ կվճարի
Samsung ընկերության հանգուցյալ ղեկավար Լի Գոն Հիի ժառանգները 10,7 միլիարդ դոլար ժառանգության հարկ են վճարելու պետությանը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Հի ընտանիքի ներկայացուցչի հայտարարությանը և հավելում, որ սա Հարավային Կորեայի պատմության մեջ ժառանգության ռեկորդային հարկ է:
Ժառանգության բաշխման մասին, սակայն, ոչինչ հայտնի չէ։ Ընտանիքը նշել է, որ ժառանգության հարկից բացի 900 միլիոն դոլար և 1,8 միլիարդ դոլար արժողությամբ 23 հազար արվեստի գործ նվիրաբերելու է վիրուսային վարակի և մանկական հազվագյուտ հիվանդությունների դեմ պայքարի համար։
Samsung ընկերության ղեկավարը, որը Հարավային Կորեայի ամենահարուստ մարդկանցից մեկն էր, մահացել է անցյալ տարի՝ ընտանիքին թողնելով 22,5 միլիարդ դոլար ժառանգություն։ Ընտանիքը հայտնել է, որ ժառանգության հարկը պատրաստվում է վճարել մաս-մաս՝ հաջորդ հինգ տարվա ընթացքում։