«Աշխարհում մեծ պահանջարկի ֆոնին «Սպուտնիկ V»-ի արտադրությունն իրականացվում է արտակարգ ռեժիմով». Պեսկով
Ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրությունն իրականացվում է արտակարգ ռեժիմով՝ ամբողջ աշխարհում դրա ձեռքբերման համար մեծ պահանջարկի ֆոնին:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Աշխարհում պահանջարկը շատ մեծ է, և, հետևաբար, այժմ յուրաքանչյուր ոք, որը որևէ առնչություն ունի դեղամիջոցի արտադրության հետ, աշխատում է, իհարկե, արտակարգ ռեժիմով, և այն մարդիկ, որոնք ներգրավված են օտարերկրյա շփումների մեջ, ևս աշխատում են արտակարգ ռեժիմով», - ասել է Կրեմլի խոսնակը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: