Առաջիկայում Վրաստանում կներդրվի քովիդ-անձնագրերի տրամադրման պրակտիկա
Առաջիկայում Վրաստանում կներդրվի քովիդ-անձնագրերի տրամադրման պրակտիկա: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը` վկայակոչելով երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիային:
Նրա խոսքերով` այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են:
«Մենք իրոք քննարկում ենք համատեղ քովիդ-անձնագրերը: Աշխատանքներ են տարվում հիմնական պարամետրերի շուրջ, որոնք կարտացոլվեն քովիդ-անձնագրում: Սա անպայման կլինի պատվաստումների պատմությունը, տարած հիվանդության պատմությունը և որոշ դեպքերում ՊՇՌ թեստի արդյունքը: Ուստի աշխատանքներն ընթացքի մեջ են, և մենք կարծում ենք, որ այս պրակտիկան իսկապես կներդրվի կարճ ժամանակում»,-ասել է Թամար Գաբունիան: