Քուվեյթի սուվերեն ֆոնդը կստանա տարեկան ավելի քան 1,8 միլիարդ դոլար Kuwait Petroleum Corporation-ից
Քուվեյթի ազգային բարեկեցության ֆոնդն ու պետական Kuwait Petroleum Corporation-ը (KPC) համաձայնության են հանգել, ըստ որի՝ KPC-ն կմարի 8,25 միլիարդ քուվեյթական դինար (27,44 միլիարդ դոլար) դիվիդենտների տեսքով 15 տարվա ընթացքում:
KPC-ն չի մարել շուրջ 7 միլիարդ քուվեյթական դինար դիվիդենտների տեսքով Գլխավոր պահուստային ֆոնդին (GRF), որը Քուվեյթի սուվերեն ֆոնդերից մեկն է, որին հանձնարարված է մարել բյուջետային պակասը:
Ընկերությունն ու GRF-ը վերջերս համաձայնեցրել են պարտքի մարման գրաֆիկը, ըստ որի՝ KPC-ն պետք է տարեկան մարի GRF-ին 550 միլիոն դինար (1,83 միլիարդ դոլար) հաջորդող 15 տարիների ընթացքում, Reuters-ին հայտնել է աղբյուրը:
Այդ քայլը կհամալրի Պարսից ծոցի՝ նավթով հարուստ պետության բյուջեն, որը տուժել է կորոնավիրուսի հետեւանքով նախորդ տարի եւ որում շարունակվում է հակազդությունը պետության եւ խորհրդարանի միջեւ այնպիսի միջոցառումների առնչությամբ, ինչպես օրենքը, որը կարող է կարգավորել պետական պարտքերը: