Regent-ը պատրաստվում է ստեղծել էլեկտրական հիդրոինքնաթիռ. շահագործման մեկնարկը նախատեսված է 2025-ին
Regent բոստոնյան ստարտափը հայտարարել է ծովափնյա քաղաքների միջեւ արագ ճանապարհորդությունների համար ամբողջովին էլեկտրական հիդրոինքնաթիռ ստեղծելու մասին, գրում է Հայթեք+-ը:
Ընկերության գաղափարն է ստեղծել ինքնաթիռի եւ նավի հիբրիդ, որն արդյունավետորեն կտեղաշարժվի ջրում եւ օդում՝ հենվելով նշանակալի նավահանգստային ենթակառուցվածքի վրա: Regent-ը խոստանում է թռիչքներ առանց CO2 վնասաբեր արտանետումների մինչեւ 290 կմ հեռավորությամբ 290 կմ/ժ արագությամբ: Regent-ի առաջին կոմերցիոն չվերթները նախատեսված են 2025 թվականին:
Regent-ի համահիմնադիրներն են Բիլի Թալհեյմերն ու Մայքլ Քլինքերը, որոնք փորձառու ինժեներներ են օդաչուների արտոնագրով եւ Boeing, Aurora Flight Sciences, Blue Origin, Virgin Galactic եւ MIT կազմակերպություններում աշխատանքի փորձով: Ձեռնարկատերերը հաջողությամբ գրավել են ներդրողների ուշադրությունը դեռեւս գաղտնի ռեժիմում աշխատելու ժամանակ եւ արդեն ստացել են 9 միլիոն դոլար նախատիպն արտադրելու համար: Էլեկտրական հիդրոինքնաթիռի փոքրացված նմուշի առաջին փորձարկումները նախատեսված են ընթացիկ տարվա վերջին եռամսյակում: Նախ Regent-ը կթեստավորի իր նախագիծը Բոստոնում, այնուհետեւ կտեղափոխվի Նոր Անգլիա. էլեկտրաինքնաթիռը պետք է պատրաստ լինի վատ եղանակային պայմաներին: