Լեհաստանում համոզված են, որ Ռուսաստանը ձգտում է կայսրությունը վերականգնել
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը մեղադրել է Ռուսաստանին կայսրությունը վերականգնելու ցանկության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Անկասկած, նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն ուղղված է Ռուսական կայսրությունը վերականգնելուն»,-հայտարարել է Բլաշակը: Նա հավաստիացրել է, որ Լեհաստանն ուշադիր հետեւում է տեղի ունեցող իրադարձություններին արեւելյան սահմաններին, արդիականացնում է իր բանակն ու ավելացնում զորքի թիվը:
Ապրիլի 15-ին Վարշավան հայտարարել էր երեք ռուս դիվանագետներին արտաքսելու մասին դիվանագիտական կարգավիճակը խախտելու եւ վնասակար գործունեություն իրականացնելու համար: Մոսկվան պերսոնա նոն գրատա էր հայտարարել Լեհաստանի դեսպանատան հինգ աշխատակիցներին: