Կոտայքում Lexus-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է, վարորդի ինքնազգացողությունն էլ վատացել է
Ապրիլի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 15։30-ի սահմաններում Lexus RX 330 մակնիշի 19 ՕՕ 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31.4 կմ-ին՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն նրա ինքնազգացողությունը վատացել է, ով բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։
Մինչ այդ, սակայն, վարորդն ինքն է ահազանգել ոստիկանություն, հիվանդանոց, ապա՝ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։