ՀՀ է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը․ նախատեսվում է միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին
մասնակցելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան է
ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի
գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից։
Պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա օրենսդիր և գործադիր
մարմինների ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ
Ազգային ժողովի և Կենտրոնաամերիկյան խորհրդարանի միջև ստորագրել
միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: