Նիկոս Դենդիաս. Թուրքիան չի ընդունում միջազգային հանրության կանոնները
Հունաստանը ցանկանում է ընդհանուր լեզու գտնել Թուրքիայի հետ, բայց դա պետք է «հիմնված լինի միջազգային իրավունքի եւ ծովային իրավունքի վրա»: Այս մասին Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:
Նրա խոսքով, ցանկացած խնդիր լուծելու համար «մենք պետք է հետեւենք միջազգային հանրության կողմից հաստատված նույն հստակ կանոններին, որոնք Թուրքիան կարծես չի ընդունում»:
Պատասխանելով Անկարա վերջին այցի ընթացքում իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ բանավոր վիճաբանությանը՝ Դենդիասը ուղիղ եթերում այդ մամուլի ասուլիսը անվանել է «կարծիքների փոխանակում», որը «իրավիճակը տեղադրել է համատեքստում»: «Ինչ-որ բան կա՛մ օրինական է, կա՛մ անօրինական, կա՛մ համապատասխանում է միջազգային իրավունքին, կա՛մ ոչ»,- հավելել է նա: