Երուսաղեմում պաղեստինցիների և իսրայելցիների մասնակցությամբ անկարգություններ են տեղի ունեցել. կան տասնյակ վիրավորներ (տեսանյութ)
Զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Երուսաղեմի Հին քաղաքի Շխեմի դարպասների մոտ, ոստիկանությունը փորձել է կանխել բախումներն արաբ և հրեա երիտասարդների միջև: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ոստիկանության մամուլի ծառայությանը:
Առաջին բախումները սկսվել են Ռամադան ամսվա երեկոյան աղոթքի ավարտից հետո, երբ հարյուրավոր երիտասարդ մուսուլմաններ ցույց են կազմակերպել Հին քաղաքի Շխեմի դարպասների մոտ և սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ:
«Շխեմի դարպասների տարածքում ցույց է տեղի ունեցել, որը վերաճել է լուրջ անկարգությունների, դրա ընթացքում հարձակումներ են գրանցվել ոստիկանության աշխատակիցների վրա. նրանց վրա քարեր, շշեր, տարբեր առարկաներ են նետել: Մի քանի մարդ բերման է ենթարկվել, 2 ոստիկան վիրավորվել է»,-«ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանը:
Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ ցույցը հայտարարվել է անօրինական, դրա մասնակիցներին խնդրել են ցրվել:
Միևնույն ժամանակ, իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, ծայրահեղ աջ իսրայելցի երիտասարդների շարքը շարժվել է անկարգությունների վայր, ոստիկանությունը հայտնել է, որ նրանք միջոցներ են ձեռնարկել երկու արմատական խմբավորումների միջև բախումները կանխելու համար:
Բախումների հետևանքով 32 պաղեստինցի է վիրավորվել:
Տեսանյութը՝ այստեղ: