Իրաքում ամերիկացիների կողմից օգտագործվող բազային հրթիռային հարված է հասցվել
ԱՄՆ-ի ուժերի կողմից օգտագործվող Բաղդադի միջազգային օդանավակայանում տեղակայված ռազմաբազայի ուղղությամբ կրակ է բացվել: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով al-Sumaria հեռուստաալիքին:
Աղբյուրը պարզաբանել է, որ արձակվել է 3 հրթիռ, մեկը ընկել է թռիչքուղու մոտակայքում:
Ենթադրվում է, որ հարձակման թիրախը եղել է Victory բազան:
Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտին» պարբերաբար ռմբակոծվում է ինքնաշեն համակարգերով: Այս տարածքում գործում են կառավարական կառույցներ և դեսպանատներ, ինչպես նաև Բաղդադի միջազգային օդանավակայանը, որը գտնվում է ռազմական օդանավակայանի հարևանությամբ: