Տեխասի կենդանաբանական այգում յագուարների համար 1,4 միլիոն դոլարով բնականին մոտ պայմաններ կստեղծվեն, այդ թվում` թափանցիկ կամուրջ
Տեխասի «Սան Անտոնիո» կենդանաբանական այգում նոր 1,4 միլիոն դոլար արժողությամբ հատուկ տարածք կկառուցվի՝ նախատեսված յագուարների համար, որում ներառված կլինի նաև թափանցիկ կամուրջ։
Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և նշում, որ կամուրջի շնորհիվ այցելուները կկարողանան մոտիկից տեսնել «մեծ կատուներին»։
Կենդանաբանական այգուց տեղեկացրել են, որ կամուրջը, որը կկոչվի «կատուների ճանապարհ», առաջինն է աշխարհում և բացվելու է այս տարվա աշնանը։
«Սան Անտոնիո» կենդանաբանական այգում այժմ ապրում է 4 յագուար՝ Արիզոնան, Բալամը և նրանց երկու ձագերը՝ Լիամը և Միլանը։
Կենդանաբանական այգու տնօրեն Թիմ Մորոուն ասել է, որ հիացած էնման բնակավայր ստեղծելու կապակցությամբ, քանի որ յագուարները ի բնե մագլցողներ են։ Նոր լուծումները թույլ կտան յագուարներին ո՛չ միայն այցելուների գլխավերևով քայլել, այլ նաև հասնել գետի մոտ։
Յագուարները հիմնականում բնակվում են Ամազոնի ավազանի արևադարձային անտառներում և Փանթանալի տարածքներում՝ լճերի և գետերի մոտ։ Այս բնական պայմանները վերարտադրելու նպատակով նոր արգելավայրում ներառված կլինեն ջրվեժներ և բուսականություն։