Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպանի հետ, քննարկվել են ռազմագերիների վերադարձի գործընթացը և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացը և ներքաղաքական օրակարգին առնչվող կարևորագույն այլ հարցեր: