106 տարի առաջ նույն կերպ սեփական կարծիք ունեցող մարդկանց էին բանտարկում, հիմա նույնն անում է թուրքերի դրած իշխանությունը, պետք չէ խաբնվել ազգանվան «յան» վերջավորությանը. Մալյան
Սա հայի և թուրքի կռիվ է Երևանի փողոցներում: Մենք մի փոքր ավելի շուտ ենք այդ ամենը հասկացել, մոտ 3 տարի առաջ, իսկ հիմա ամբողջ հանրության համար արդեն ակնհայտ է և թաքուն չէ: Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«Ալիևը ու Էրդողանը իրենց սեփական իշխանությունն են ձևավորել Հայաստանում, այն իշխանությունը, որը հետապնդում և հալածում է այն հայերին, որոնք պատերազմի մասնակիցներ են, թուրքերին սատկացրել են մարտի դաշտում, և հիմա այդ մարդկանց տարբեր պատճառներով հետապնդում են և ազատազրկում: Ատելությունը, որը կա Ալիևի դրածոյի նկատմամբ, ավելի ու ավելի շատանում է, երկրաչափական պրոգրեսիայով աճում է, վերջում կուլ է տալու բոլորին»,- ասաց Մալյանը:
Նա իր խոսքում ընդգծեց՝ խորհրդանշական է, որ այս ամենը տեղի է ունենում հենց Մեծ Եղեռնի տարելիցի օրերին: «106 տարի առաջ նույն կերպ Ստամբուլի իշխանությունները հայ մտավորականերին էին բանտարկում, այն մարդկանց, ովքեր սեփական կարծիք, տեսակետ ունեին, նույն կերպ թուրքերի դրած իշխանությունը անում է հիմա, և երբեք պետք չէ խաբնվել ազգանվան «յան» վերջավորությանը, նրանք թուրքերի օրակարգը Հայաստանում առաջ բրդող իշխանություններ են»,- ընդգծեց Մայլանը:
Նա նաև նշեց՝ սորոսական խմբակները հիմա ողջունում են խոսքի ազատության սահմանափակման գալուստը Հայաստան:
«Մարդկանց իրենց ազատ խոսքի նկատմամբ սահմանափակում են, ազատազրկում և ուրախ-զվարթ գրում են՝ այո, այդպես էլ պետք է լիներ: Սա արձանագրենք, քանի որ շատ կարճ ժամանակ անց, երբ այդ ամենը շուռ գա իրենց դեմ, ես այլևս երբեք, որևիցե բերանից չլսեմ ոռնոց»,- նշեց նա: