Ինդոնեզիայում ակտիվացրել են անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները
Ինդոնեզիայի իշխանություններն ակտիվացրել են երեկվանից անհետացած ռազմական սուզանավի և դրա 53 հոգանոց անձնակազմի որոնողական աշխատանքները, մինչդեռ փորձագետներն իրենց մտահոգությունն են հայտնել արշիպելագում հնարավոր ծովային աղետի հետևանքների վերաբերյալ, հայտնում է Al Jazeera լրատվականը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ինդոնեզական սուզանավն ապրիլի 21-ին կորել Է Բալի կղզուց դեպի հյուսիս ընկած շրջանում: Խոսքը գերմանական արտադրության KRI Nanggala-402 սուզանավի մասին Է, որը մասնակցել է Բալի կղզուց դեպի հյուսիս ընկած շրջանում անցկացվող զորավարժություններին, երբ դադարել է կապի դուրս գալ:
Կա վարկած, որի համաձայն՝ սուզանավը խորտակվել է վառելիքի արտահոսքի հետևանքով, ինչը սակայն հաստատված չէ։
«Հաշվի առնելով Ինդոնեզիայի ռազմածովային հարթակի հնությունը՝ այդ դեպքը զարմանալի չէ, սակայն բարոյական հարված է այն ժամանակ, երբ, հաշվի առնելով Չինաստանի ներխուժումները Հարավարևելյան Ասիայի բացառիկ տնտեսական գոտիներ, Ինդոնեզիան իսկապես ուժեղ ծովային պաշտպանության համակարգ ունենալու կարիք ունի», - ասել է «Վերվեր» հետազոտական կենտրոնի տնօրեն Նաթալի Սամբհին։
Վերոնշյալ զեկույցում նշված է, որ սուզանավը, ենթադրաբար, ընկել է 600-ից 700 մետր խորության վրա, ինչի հետևանքով վնասվել է վառելիքի բաքը։
Սուզանավը կառուցվել է 1977 թվականին և Ինդոնեզիայի ռազմական նավատորմում ընդգրկվել 1981 թվականին։