Հյուսիսային Կարոլինայում ոստիկանները սևամորթ տղամարդու են գնդակահարել
Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինա նահանգում սկսվել է շերիֆի տեղակալների բացած կրակի հետևանքով իր մեքենայում հրազենային վիրավորում ստացած և զոհված սևամորթ տղամարդու մահվան գործով նախաքննությունը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
ԴԵպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան` Էլիզաբեթ Սիթիում։ Սպանվածը 18 հազար բնակչություն ունեցող քաղաքի 40-ամյա բնակիչ Էնդրյու Բրաուն կրտսերն է, որը սպանվել է առավոտյան 08։40՝ իր մեքենայում, երբ ոստիկանները խուզարկություն են փորձել իրականացնել։
Հայտնի չէ, թե տղամարդը միջադեպի ընթացքում զինված է եղել թե ոչ, և արդյո՞ք սպառնալիք է ներկայացրել, սակայն հարազատները պնդել են, որ 40-ամյա աֆրոամերիկացին գտնվել է իր մեքենայի մեջ։