Իշխանությունները փորձում են մարդկանց գտնել, որոնք տեսախցիկի առաջ մեղա կգան իրենց արածների համար. Վահե Հակոբյան
Իմ տվյալներով 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել ու ձերբակալվել, գրեթե բոլորը՝ ապօրինի: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
«Մարդկանց խաբելով, համոզելով, երբեմն առևանգելով նստեցրել են ավտոմեքենաները և մեծ մասին անհայտ ուղղությամբ հեռացրել անգամ մարզից: Ես գիտեմ, որ այստեղ Մխիթար Զաքարյանն է (Մեղրի համայնքի ղեկավար-խմբ): Մի ժամ առաջ այդպիսի անհասկանալի վիճակով իրեն բերեցին Երևան: Ընթանում էին շատ արագ՝ մեծաքանակ ոստիկանների ուղեկցությամբ:
Մենք չգիտենք, թե որ ուղղությամբ են տարել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին: Իշխանություն կոչվածները Սյունիքից ու մարզից դուրս փորձում են մարդկանց գտնել, որոնք կգան ու տեսախցիկի առաջ մեղա կգան իրենց արածների համար: Այսինքն հերթական անգամ շոու են ուզում կատարել, որ տեսաք՝ ժողովուրդը սխալվել էր»,-ասաց նա՝ հավելելով, որ իր տեղեկություններով, իրական մարդկանցից որևէ մեկը նման մտադրություն չունի: