Հնդկաստանում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել
Հնդկաստանում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել 2 տրանսպորտային միջոցի և գնացքի մասնակցությամբ: Պատահարի զոհ է դարձել 5 մարդ, 2-ը վիրավորվել է, գրում է Times of India-ն:
Դեպքը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգում ՝ ժամը 5: 30-ի սահմաններում: Ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին և հեծանվին, որոնք կայանել էին գծերի վրա: Տուժածները հոսպիտալացվել են:
Երկաթուղային երթևեկությունը Շահջահանփուրի և մայրաքաղաք Դելիի միջև կանգ է առել ավելի քան 3 ժամով: