ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել հայ գերիներին անհապաղ վերադարձնելու կոչով
Քիչ առաջ ավարտվեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։
«Հայտարարություն ընդունվեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին»,-գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ հայ գերեվարվածների հարցը քննարկվել էր նաև ԵԽԽՎ լիագումար նիստում։