Չինաստանի ափերի մոտ 2 նավ է բախվել և խորտակվել. կա 5 անհետ կորած
Չինաստանի արևելյան ափերի մոտ բախվել են բեռնարկղային ու ձկնորսական նավեր, որի հետևանքով դրանք խորտակվել են:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ վթարի հետևանքով 5 մարդ համարվում է անհայտ կորած:
Նշվում է՝ նավերի բախումը տեղի է ունեցել ապրիլի 21-ին: Ձկնորսական նավի վրա, ընդհանուր առմամբ, 6 մարդ է եղել:
Դեպքի պատճառներ մասին մանրամասները դեռևս չեն հաղորդվում:Կատարվում է որոնողափրկարարական աշխատանք: