Աշխարհում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 482 հազար մարդ. վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցում է 142 միլիոնը. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ 1 օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 482 հազար դեպք: Այս մասին գրում է RT-ն:
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 482 229 դեպք: Կազմակերպության տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 142 238 073 դեպք:
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Covid-19-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 3 032 124-ի: