ՆԱՏՕ-ի ինքնաթիռները հետախուզություն են իրականացրել Ղրիմի մերձակայքում
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի երկու հետախուզական ինքնաթիռ, ինչպես նաև ԱՄՆ ռազմավարական անօդաչու թռչող սարքը երկարաժամ թռիչք են իրականացրել Ղրիմի մերձակայքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Интерфакс-ը»:
Լրատվամիջոցն իր հերթին հղում է արել օտարերկրյա դիտորդների տվյալներին: Նրանց խոսքով ՝ հետախուզությունն իրականացվել է այդ թվում՝ դեպի թերակղզու հարավ, որտեղ ուժի մեջ են Ռուսաստանի կողմից սահմանված թռիչքային սահմանափակումները:
Երկնքում երևացել են ամերիկյան P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը, ԱՄՆ RQ-4B Global Hawk հետախուզական անօդաչու թռչող սարքը և Մեծ Բրիտանիայի RC-135W ռադիոէլեկտրոնային հետախուզական ինքնաթիռը:
Նաև Ռումինիայի ափերի մոտ երկնքում երևացել է ֆրանսիական հեռահար ռադարային հսկողություն և վերահսկողություն իրականացնող E-3C Sentry AWACS ինքնաթիռը: Թռիչքից հետո Global Hawk-ը թռել է Ուկրաինայի հարավ-արևելք: Այնտեղ այն թռել է շփման գծի երկայնքով:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի դաշինքի կործանիչները երեքշաբթի թռիչք էին իրականացրել Էստոնիայի, Լիտվայի և Լեհաստանի երկնքում ՝ Բալթիկ ծովի վրայով ռուսական հետախուզական ինքնաթիռներին, կործանիչներին և ռմբակոծիչներին հետապնդելու և ուղեկցելու համար: