Չեխիան կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին պայմանագիրը
Չեխիայի Սենատը կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների և համագործակցության մասին պայմանագիրը: Այս մասին գրում է Չեխական լրատվական գործակալությունը, հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ երկրի խորհրդարանի Վերին պալատը հանդես է եկել նաև Չեխիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների թվի առավելագույն կրճատման օգտին: Բացի այդ, սենատորները բանաձև են ընդունել, որով 2014-ին Վրբետիցե գյուղում զինամթերքի պահեստներում տեղի ունեցած պայթյունները որակում են որպես «պետական ահաբեկչական գործողություն ԵՄ անդամ երկրներից մեկի և հետևաբար ամբողջ ԵՄ-ի դեմ»:
Ավելի վաղ Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զմեևսկու հետ զրույցում պահանջել էր, որ Ռուսաստանը վերադարձնի բոլոր արտաքսված դիվանագետներին ապրիլի 22-ին, ժամը 12.00-ին (Մոսկվայի ժամանակով 13.00-ին): Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախազգուշացրել էր Պրահային, որ անընդունելի է վերջնագրերի միջոցով Մոսկվայի հետ երկխոսություն վարելը: