Ուկրաինան դիմել է ԱՄՆ-ին Ռուսաստանին հակազդելու համար ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ ձեռք բերելու համար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ Կիևը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել Ռուսաստանին հակազդելու համար ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ ձեռք բերելու հարցում: Այս մասին նա հայտարարել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում, գրում է Gazeta.ru-ն:
Նախարարը մասնավորապես նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ ինքը Վաշինգտոնից օգնություն է խնդրել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ ձեռք բերելու հարցում՝ «հակազդելու համար ուկրաինական հաղորդակցությունները արգելափակելու Ռուսաստանի հնարավորություններին»:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել Ուկրաինային մատակարարել որոշ տեսակի զենքեր և դրա ռազմական հրահանգիչները: