Նիկոլ Փաշինյանը Սյունիքում այցելել է ՊՆ N զորամաս, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին
Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այսօր կատարած այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նրա խոսնակ Մանե Գևորգյանը։
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
Նա նաև զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար եւ մաղթել խաղաղ ծառայություն։
Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։