Հնդկաստանում կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել
Կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է գենոմիկայի և ինտեգրատիվ կենսաբանության ինստիտուտի աշխատակից Վինոդ Սքարիան:
«SARS-CoV-2-ի նոր գիծը՝ B.1.618-ը, որն առավելապես հայտնաբերվել է Հնդկաստանում և բնութագրվում է գենետիկական տարբերակների առանձին հավաքանիով, ներառյալ E484K-ն, իմունային պատասխանից շեղվելու հիմնական տարբերակն է»,-գրել Է նա Twitter-ում: Արևմտյան Բենգալիայում ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը. վերջին օրվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել է գրեթե 10 հազար նոր դեպք: Մասնագետը նշել է, որ նոր մուտացիայի մասին դեռ քիչ բան է հայտնի, այդ թվում նաև այն, թե արդյոք այն կարող է կրկնական ինֆեկցիաներ առաջացնել:
Նրա խոսքով՝ առայժմ չկան այն բանի համոզիչ ապացույցները, որ հատկապես B.1.618-ն է հիվանդացության ալիք առաջացրել Արևմտյան Բենգալիայում, բացառությամբ այն բանի, որ «թվաքանակը և համամասնությունը զգալիորեն ավելացել են վերջին ամիսներին»: