ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ գտնվում էր Սյունիքում, տեսանյութ է հրապարակել Փաշինյանի և բնակիչների հետ հանդիպումից
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ գտնվում է Սյունիքում, տեսանյութ է հրապարակել Փաշինյանի և բնակիչների հետ հանդիպումից։
«Հենց հիմա Կապանում, առանց սադրիչների:(չնախատեսված կանգառ)»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը գաղտնի՝ նախապես չհայտարարված այցով մեկնել էր Սյունիք։ Այսօր Սյունիքի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացրել ընդդեմ Փաշինյանի՝ թույլ չտալով նրա մուտքը տարբեր բնակավայրեր։